Կատարում այսօր կայացավ քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը։
Էր Ռայանի «Էդյուքեյշն սիթի» մարզադաշտում հանդիպեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը։ Հանդիպումն անցավ լրացուցիչ ժամանակ։ Վերջին րոպեններին Նեյմարը բացեց հաշիվը։ Իսկ 25-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիլոն ստացավ դեղին քարտ։
Խորվաթիայի ֆուտբոլիստ Պետկովիչը լրացուցիչ ժամանակի 117-րդ րոպեին հավասարեցնում է հաշիվը։
Խորվաթիան 11 մետրանոցներով 4։2 հաշվով հաղթեց Բրազիլիային և դուրս եկա կիսաեզրափակիչ փուլ։ Զլատկո Դալիչի թիմում 11 մետրանոց սերիայում աչքի ընկան Նիկոլա Վլաշիչը, Լովրո Մայերը, Լուկա Մոդրիչը և Միսլավ Օրշիչը։
Ռոդրիգոն հետխաղյա սերիայում չիրացրեց իր հարվածը։ Կազեմիրոն ու Պեդրո Աբրեուն ուժեղ գտնվեցին եվրոպացի դարպասապահից, իսկ Մարկինյոսը խփեց վերջինը։ Նրա հարվածը դիպավ դարպասաձողին:
Խորվաթիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կհանդիպի Արգենտինա - Նիդեռլանդներ զույգի հաղթողի հետ, որի հանդիպումը նույնպես կկայանա այսօր՝ դեկտեմբերի 9-ին։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում (1։1, 3։1) հաղթել է Ճապոնիային։ Իսկ Բրազիլիայի հավաքականը 4։1 հաղթանակ էր տոնել Հարավային Կորեայի նկատմամբ։