
Մոնպելյեում 14-ամյա դեռահաս է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների միջև աշխարհի առաջնության 1/2 եզրափակչի խաղից հետո, հայտնում է Herault դեպարտամենտի Twitter-ի էջը։
Երիտասարդին վրաերթի է ենթարկել տաքսու վարորդը։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, նրա ավտոմեքենան հայտնաբերվել է։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Մի խումբ երիտասարդներ շրջապատել են սպիտակ մեքենան, մասնակիցներից մեկը փորձել է պատռել մեքենայի պատուհանից կախված Ֆրանսիայի դրոշը։ Դրանից հետո մեքենան կտրուկ շարժվել է, շրջվել և տապալել ճանապարհին գտնվող մի երիտասարդի։
Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Մարոկկոյին և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ էլ առաջին տեղի համար կպայքարի Արգենտինայի հետ։