Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Կառավարության նախկին որոշման համաձայն, միջոցառման շրջանակում ընտանիքներին հատկացվող ամսական 300 000 դրամի չափով օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022թ. դեկտեմբերի 20-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհետ կորածներ և գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ իսկ պատճառով Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացնի 6 մլն 600 հազ. դրամ։

Աջակցությունն ընտանիքներին կտրվի հունվար և փետրվար ամիսների համար։

371