ԵՄ-ն նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատության շարունակավող խաթարումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում` առողջության, կրթության և սննդի իրավունքների վրա:

Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ի տարածած հայտարարությունից;

«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին կոչ է անում երաշխավորել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և ենթարկվել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմանը։  ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել ներգրավվել երկխոսության մեջ, այդ թվում ՝ երկրների ղեկավարների մակարդակով։  Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ խաղաղ գործընթացի շարունակմանը»։

556