Նոր շենքերի մասին է խոսքը, բայց դրանից խոսելը շատ վաղ է, մենք բովանդակությունն ենք քննարկում. ԿԳՄՍ նախարարը՝ ռուսական դպրոցների մասին
Դեկտեմբերին տեղի է ունեցել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի արձանագրությունում ֆիքսվել է, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ և այդ խումբը ստեղծվել է, որը պետք է քննարկի կոնցեպտը:
Այս մասին այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը և պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով ռուսական դպրոցներ Հայաստանում բացելու հարցին:
«Այդ ծրագրի շրջանակներում նոր շենքերի մասին է խոսքը, ոչ թե գործող: Մենք բովանդակությունն ենք քննարկում և կարծում ենք, որ շենքերի կառուցման մասին խոսելը շատ վաղ է, պետք է հասկանանք ինչի համար է կառուցվում, հետո հասկանանք՝ պետք է կառուցել, թե ոչ»,- ասաց նա:
24 Մարտ, 2023 17:31
517
Ռուսական ուժերը հարվածել են Կիևին. կան զոհեր և վիրավորներ
01 Օգոստոս, 2026 11:45
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
02 Հուլիս, 2026 00:04
ԱԺ ՔՊ խմբակցությունն առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին
04 Մարտ, 2026 11:04
Շիրակի դպրոցների տնօրենների հետ քննարկվել են կրթական ոլորտի նախատեսվող փոփոխությունները
19 Օգոստոս, 2026 22:46
Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
18 Օգոստոս, 2026 17:20
Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը
17 Օգոստոս, 2026 12:04