Հենրիկ Մխիթարյանի թիմը՝ «Ինտերը», ոչ-ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը» ոչ-ոքի են ավարտել ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։
Երեքշաբթի Թուրինում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ 83-րդ րոպեին Խուան Կուադրադոն առաջ է մղել դաշտի տերերին, սակայն հանդիպման հենց վերջնամասում Սիմոնե Ինձագիի թիմին պարտությունից փրկել է Ռոմելու Լուկակուն (90+5):
Լուկակուն գոլ խփելուց հետո երկրորդ դեղին քարտն է ստացել «Յուվենտուսի» ֆուտբոլիստների հետ վիճաբանության համար և հեռացվել է խաղադաշտից։ Եզրափակիչ սուլիչից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի և Կուադրադոյի միջև։ Երկու ֆուտբոլիստներն էլ ստացել են կարմիր քարտեր։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա Միլանում ապրիլի 26-ին։
05 Ապրիլ, 2023 13:44
1090
«Յուվենտուսը» նորեկ ունի․ պաշտոնական
16 Հունվար, 2025 10:36
Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում
24 Սեպտեմբեր, 2023 20:03
«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում մեկ միավորով հետ է «Մանչեսթեր Սիթիից»
17 Մարտ, 2022 14:14
«Միլանը» երկու նոր ֆուտբոլիստ ունի
04 Փետրվար, 2025 13:41
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորել է ֆրանսիական անվանի ակումբը
31 Հունվար, 2025 13:57
«Արտույտ»-ի` Միլանում ներկայացված հավաքածուն կցուցադրվի նաև Հայաստանում․ տեսանյութ
08 Նոյեմբեր, 2024 21:38