Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում։ Այս մասին մոդելը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Մի քանի կարևոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվել այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ Աստծուն այս նոր ճանապարհորդության համար»,- գրել է նա:

Փեգին նաև խոստովանել է, որ շատ է կարոտել բեմը:

9187