«Բավարիան» հաղթեց եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց հետնապահ «Հերտային»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին եւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։
«Բավարիան» 62 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որն այս տուրում 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Բոխումի» հետ։ «Հերտան» վերջինն է՝ 22 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Բավարիա» - «Հերտա»՝ 2:0
Սերժ Գնաբրի, 69, Քինգսլի Քոման, 80
30 Ապրիլ, 2023 23:46
1005