
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Զագրեբում մասնակցել է Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին, որի թեման մանկական գիրության և ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։
«Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո էլի ավելի չբարդանա»,- ասել է Աննա Հակոբյանը։