
Թուրքիայից ստացվող ուղերձները հրապարակային են, բոլորդ գիտեք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին: «Հրապարակումներից ամբողջական եզրակացություններ կազմել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք պետք է խոսենք նախևառաջ մեր մասին: «Ես, խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասի»: Նա նշեց, որ Արագած լեռը ՀՀ-ում է, և Արարատ լեռը ՀՀ տարածքում չէ:
«Երբ երեխաների հետ հանդիպում եմ, հարցնում եմ՝ ՀՀ ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների առնվազն կեսը կամ կեսից շատը ասում է՝ Արարատը: Հակառակ կողմից Թուրքիայում նայում և ասում են, որ դա Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Հիմա Հայաստանում այդ երեխեքը որտեղի՞ց են ստանում այդ ինֆորմացիան, ստանում են դպրոցներում դասի գնալիս, այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում: Ասում են՝ լավ, եթե այս երեխեքը ասում են ամենաբարձր սարը Արարատն է, դա նշանակում է, որ ՀՀ-ն ունի տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Մի րոպե, եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչո՞ւ մենք նպաստենք, աջակցենք կամ նույնիսկ չնկատելու տանք, որ ՀՀ-ն զարգանա: Ընդհակառակը, եթե նրանք մեզանից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց ոչնչացնենք, և հիմա հարց՝ ՀՀ ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը»,- ասաց նա: