Ռուսական «Коммерсантъ» պարբերականը անդրադարձել է այսօր սպասվելիք Պուտին-Փաշինյան-Ալիև երկկողմ ու եռակողմ բանակցություններին և դրանց հնարավոր արդյունքներին։

Պարբերականը հայտնել է, որ  մայիսի 23-ին Մոսկվայում հավաքվել է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ «Նրանք ևս մեկ փորձ են կատարել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը տեղից շարժելու համար։ Բաքվի համար սկզբունքային է «երկիրը կապելու»՝ ամուր նյութատեխնիկական կապ հաստատելու իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ այսօր գագաթնաժողովի արդյունքում, ամեն դեպքում, Մոսկվան նման հույս ունի, պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի։

Նրանց համակարգումը, ըստ «Коммерсантъ»-ի, տեւել է մայիսի 24-ի ողջ օրը։ «Մեկը պատրաստել են փոխվարչապետերը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից»։

Հոդվածում նշվում է, որ փաստաթղթերի ընդունումը Մոսկվային թույլ կտա խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում։ (Մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո փաստաթղթեր չեն ընդունվել)»։

1334