
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրու բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա՝ լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։
ՆԳՆ-ից հայտնում են, որ նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ Գյումրու բնակիչ 49-ամյա տղամարդը տնակի բակում ապօրինի պահում է մարիխուանա։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնակի բակում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով ավելի քան 40 գրամ մարիխուանա։
Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: