Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Հունաստանից Թուրքիա միջպետական մայրուղու երկայնքով և փակել այն։ Այս մասին հայտնում է հունական City Times-ը: 

Ինչպես փոխանցում է armeniasputnik.am-ը, ավելի քան 300 մարդ մոտ 80 մեքենաներով, Հունաստանի և Հայաստանի դրոշներով, փակել են մայրուղին։ Նրանք շարժվել են դեպի Թուրքիայի հետ սահմանագոտու Էվրոս–Կիպի անցակետը և վանկարկել.«Թուրքիա, ձեռքերդ հեռու Հայաստանից»:

Դրանից հետո ցուցարարները շարժվել են Թուրքիային սահմանակից Ալեքսանդրուպոլի քաղաք և ցույցը շարունակել այնտեղ։

Նշենք, որ ամբողջ աշխարհում հույներն աջակցում են հայերին և մասնակցում բողոքի ակցիաների` ի պաշտպանություն Արցախի։ Նրանք նաև դրամական նվիրատվություններ են անում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ԱՄՆ-ում Պոնտոսի հույների ասոցիացիան Հայաստանի համահայկական հիմնադրամի համար հանգանակել է 100 հազար դոլար, իսկ Սալոնիկի բնակիչները ՝ մոտ 17 հազար եվրո:

 

 

Շարունակությունը սկզբանղբյուր կայքում

 

594