Հուլիսի 21-ին, ժամը 00:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 12։32-ին։ 100 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

510