Կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեություն
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Դրանք հայտնաբերվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական աշխատանքների արդյունքում:
Մասնավորապես՝
- չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար.
- սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.
- բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար.
- սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
15 Օգոստոս, 2023 16:37
958
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
11 Հունիս, 2026 11:59
Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
12 Մայիս, 2026 11:30
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը
30 Ապրիլ, 2026 15:45
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը
14 Հունիս, 2026 17:30
Կիբեռանվտանգության ոլորտում արդյունքները դեռևս բավարար չեն, անելիքները շատ են. Արփինե Սարգսյան
13 Փետրվար, 2026 13:20
Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը․ վարչապետի տեսանյութը
08 Նոյեմբեր, 2025 10:30