Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցելելու լուրը։

Ավելի վաղ Alpha News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամենայն հավանականությամբ առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով:

«Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երևանից հետո պետք է այցելի Բաքու»,- գրել էր լրատվամիջոցը։

759