2023 թ. օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 67 մլն դրամի չափով տուգանք:
19 Սեպտեմբեր, 2023 15:36
376
Պարզվել է՝ շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն․ ՊԵԿ
22 Դեկտեմբեր, 2025 15:26
ՊԵԿ-ն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը
25 Նոյեմբեր, 2025 10:39
ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները
14 Նոյեմբեր, 2025 17:14