Յուրի Քիմը հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ
Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Այս մասին Յուրի Քիմը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում.
«Այսօր հանդիպել եմ Ջեյհուն Բայրամովի հետ և կրկնել ԱՄՆ-ի կոչը՝ անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ուղղակի երկխոսությունը վեճերի լուծման միակ ճանապարհն է»:
20 Սեպտեմբեր, 2023 05:38
467