Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով Եվրոպայի առաջնությանը:

Հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է թիմային երկրորդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին, հաղորդում է ՀՊՖ-ի մամուլի ծառայությունը:

Պատանիների 48կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի ռեկորդով (115 կգ) չեմպիոն է դարձել Արտյոմ Գալստյանը:

60կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Ալիկ Խաչատրյանը, ինչպես նաև պատանիների` մինչև 19 տարեկան, բացարձակ հաշվարկում զբաղեցրել երրորդ տեղը:

Արթուր Վարդանյանը, 74կգ քաշային կարգում դարձել է կրկնակի փոխչեմպիոն: Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100կգ պայքարում չեմպիոն է դարձել Վահե Ափիցարյանը:

Մեծահասակների պայքարում 56կգ քաշային կարգում ձգում վարժության Եվրոպայի ռեկորդով (180կգ) չեմպիոն է դարձել Սեյրան Աբրահամյանը: 100կգ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Սեդրակ Մացակյանը:

82,5կգ M4 տարիքային խմբում հաղթել է երևանցի Դավիթ Գրիգորյանը: 90կգ M2 Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Կարեն Հովհաննիսյանը: 100կգ M2 տարիքային խմբում հաղթել է Հայկ Աֆյանը: Արտյոմ Խուգոյանը 110կգ հաղթող է դարձել ձգում վարժությունում եվրոպայի ռեկորդով` 302,5 կգ, նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Կանանց պայքարում 75կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ալլա Միրզոյանը, բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:

292