«Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ այդ ռազմական գործողությունները նաև ուղեկցվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքներով։ Նման միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լիբանանի երկար տարիների պաշտպանության նախկին նախարար, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը`դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի նկատմամբ:

Իր գրառման մեջ Յակուբ Սարաֆն արձնագրել է, որ պատահական չէ, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան էր։

«Թուրքիայի ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ»,-գրել է քաղաքական գործիչը։

Գործիչն իր եզրափակիչ խոսքում ընդգծել է, որ իրենք  դարեր շարունակ ճանաչում են Հայաստանը և հայերին, գիտեն հայերի քաղաքակրթական դերը Միջին Արևելքի պատմության մեջ: Քաղաքական գործիչը շեշտել է նաև մի կարևոր հանգամանք ևս, որ իրենք հայրերին ճանաչում են որպես Լիբանանի նվիրված քաղաքացիներ, որոնք ունեն ազգային և տարածաշրջանային ինքնության ուժեղ զգացողություն: 

Մենք հայերի կողքին ենք` գրել է լիբանանցի հայտնի քաղաքական գործիչը:

1220