ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները

2024 թ. հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։
Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:
Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:
Միջոցառումների մուտքն ազատ է:
Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:
Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:
07 Հունվար, 2024 15:32
606
Մարկ Ռուբիոն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
17 Ապրիլ, 2025 23:30
ԱՊՀ-ն կարող է ստեղծել միջազգային կայունությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ․ գլխավոր քարտուղար
10 Ապրիլ, 2025 14:03
Ծնվել է պատերազմում անմահացած Սերգեյ Զաքյանի եղբայրը․ տեսանյութ
08 Ապրիլ, 2025 18:31
Լյուքսեմբուրգում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
18 Դեկտեմբեր, 2024 21:39
ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին
16 Սեպտեմբեր, 2024 22:52
Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայում բացվել է «Սերգեյ Փարաջանովի 100 դեմքերը» նախագիծը՝ նվիրված կինոռեժիսորի 100-ամյակին
08 Հունիս, 2024 04:01