Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՊՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
04 Օգոստոս, 2025 17:38
107