Լռեցնում են այն մարդուն, ով խոսում է: Այսինքն, նիստի չեք գալիս, ելույթ չեք ունենում՝ Ձեզ ինչի՞ համար պետք է ցանկանանք լռեցնել: Ձեր ֆրակցիայի անդամներ Հայկ Գրիգորյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը, Գրիգոր Երիցյանը չե՞ն խոսում, Ձեզանից շատ ավելի շատ են մեզ քննադատում: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Դուք ի՞նչ եք անում՝ ստատուս եք գրում և հարցազրույց տալիս, առանց ավագանու մանդատի էլ ստատուս կգրեք և հարցազրույց կտաք»,- ասաց նա։

598