Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը նոր անդամ ունի. Զեյնալյանի մանդատը տրվեց Լինա Ղշյանին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանի մանդատը տրամադրվեց կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 24-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ ավագանու «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
24 Հունիս, 2025 10:45
183