Հատված Թաքեր Կառլսոնի և Վլադիմիր Պուտինի հարցազրույցից՝ բանակացությունների միջով Ուկրաինայում ռազմական գործողությունները ավարտելու մասին։
Կառլսոն․ — Ես ուզում եմ համոզվել, որ ճիշտ եմ հասկանում Ձեզ: Այսինքն՝ Դուք ցանկանում եք բանակցային ճանապարհով հասնել նրան, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, չէ՞։
Պուտին․ — Ճիշտ է։ Բայց մենք դրան հասել էինք, Ստամբուլում ստեղծեցինք մեծ փաստաթուղթ, որը նախաստորագրել էր ուկրաինական պատվիրակության ղեկավարը։ Նրա ստորագրությունը կա այս պայմանագրի մի հատվածի վրա՝ ոչ թե ամեն ինչի, այլ մի հատվածի վրա։ Նա ստորագրեց, հետո ասաց. «Մենք պատրաստ էինք ստորագրել, և պատերազմը վաղուց ավարտված կլիներ՝ մեկուկես տարի առաջ։ Բայց պարոն Ջոնսոնը եկավ և մեզ հետ կանչեց, և մենք բաց թողեցինք այս հնարավորությունը»: Դե, նրանք բաց թողեցին, սխալվեցին, թող վերադառնան դրան և վերջ: Բայց ինչո՞ւ պետք է աղմուկ հանենք ու շտկենք ինչ-որ մեկի սխալները։
Հասկանում եմ, կարելի է ասել, որ մեր սխալն է, որ մենք ակտիվացրինք գործողությունները և որոշեցինք դադարեցնել այս պատերազմը զենքի օգնությամբ, ինչպես ասացի, որը սկսվեց 2014 թվականին Դոնբասում։ Բայց ես ձեզ հետ կտանեմ ավելի վաղ ժամանակներ, ես արդեն խոսել եմ այս մասին, դուք և ես հենց նոր քննարկեցինք դա: Հետո վերադառնանք 1991-ին, երբ մեզ խոստացան չընդլայնել ՆԱՏՕ-ն, վերադառնանք 2008-ին, երբ բացվեցին ՆԱՏՕ-ի դարպասները, վերադառնանք Ուկրաինայի անկախության հռչակագրին, որտեղ նա իրեն չեզոք պետություն հայտարարեց։ Վերադառնանք նրան, որ Ուկրաինայի տարածքում սկսեցին հայտնվել ՆԱՏՕ-ի, ամերիկյան, բրիտանական բազաները՝ ստեղծելով այդ սպառնալիքները մեզ համար։ Վերադառնանք նրան, որ 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջում է իրականացվել։ Անիմաստ, չէ՞: Դուք կարող եք այս գնդակը անվերջ հետ ու առաջ գլորել: Բայց նրանք դադարեցրին բանակցությունները։ Սխա՞լ է, այո՛։ Կուղղվի դա։ Մենք պատրաստ ենք։ Էլ ի՞նչ է պետք։
Կառլսոն․ — Չե՞ք կարծում, որ ՆԱՏՕ-ի համար չափազանց նվաստացուցիչ կլիներ երկու տարի առաջ ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ուկրաինայի տարածքի նկատմամբ:
Պուտին․ — Բայց ես ասացի. թող մտածեն՝ ինչպես դա անել արժանապատվորեն: Տարբերակներ կան, բայց եթե կա ցանկություն։
Մինչ այժմ աղմկում ու բղավում էին՝ պետք է հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը, պարտությանը մարտի դաշտում... Բայց հիմա, ըստ ամենայնի, գալիս է գիտակցումը, որ դա հեշտ չէ անել, եթե ոչ անգամ ընդհանրապես հնարավոր է։ Իմ կարծիքով, սա որոշակիորեն անհնար է, դա երբեք չի լինի։ Ինձ թվում է, որ հիմա դրա մասին գիտակցում են նրանք, ովքեր վերահսկում են իշխանությունը Արևմուտքում: Բայց եթե դա այդպես է, և եթե այս գիտակցումը եկել է, հիմա մտածեք հետագա անելիքների մասին: Մենք պատրաստ ենք այս երկխոսությանը։