Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել միջազգային մրցաշարում

51 կգ քաշային Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը հաղթանակ է տոնել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի 1/4 եզրափակիչում և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
1/4 եզրափակիչում մեր բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։ Հատկապես 3-րդ ռաունդում Բարեղամի առավելությունը մեծ է եղել և մրցավարները ռաունդը գնահատել են 5։0` հօգուտ հայ մարզիկի։
Կիսաեզրափակիչում Բարեղամի մրցակիցը Անգոլայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է։ Մարտի 22-ին ռինգ դուրս կգա նաև 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
22 Մարտ, 2024 14:18
795
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է
28 Ապրիլ, 2024 23:53
Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. տեսանյութ
26 Ապրիլ, 2024 02:24
Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
23 Մարտ, 2024 00:07
Հոգևորականները պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը․ Հարությունյան
02 Հուլիս, 2025 14:21
Հա դե սրբազանն է էլի, հո չարե՞ց, աչք փակեք. Հարությունյանը ներկայացրել է՝ ինչ է եղել, երբ «աչք է փակվել»
29 Հունիս, 2025 16:09
Արշակ սրբազան և բարոյականություն, պատկերացնո՞ւմ եք. Արայիկ Հարությունյանը 2020 թվականի տեսանյութ է հրապարակել
26 Հունիս, 2025 17:41