Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դուրս է եկել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
1/4 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։ Կիսաեզրափակչում Բարեղամի մրցակիցն Անգլիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Այսօր ռինգ դուրս կգա նաև 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել 5 բռնցքամարտիկ։
23 Մարտ, 2024 00:07
637
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը ԵԱ-ի փոխչեմպիոն է
28 Ապրիլ, 2024 23:53
Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է. տեսանյութ
26 Ապրիլ, 2024 02:24
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել միջազգային մրցաշարում
22 Մարտ, 2024 14:18
Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
04 Հուլիս, 2025 11:34
Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա երկխոսությունների մասին
03 Հուլիս, 2025 22:18
Հոգևորականները պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը․ Հարությունյան
02 Հուլիս, 2025 14:21