
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ ապագայում արհեստական ինտելեկտը կձախողի հեշտ առաջադրանքների կատարումը, թեև այժմ ունակ է անել այնպիսի բաներ, որոնք դժվար են մարդկանց համար։ Այս մասին նա հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցում, որը նրան ընդունել է Նյու Դելիի իր նստավայրում։
Գեյթսի խոսքով, ներկայումս աշխարհն ականատես է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման սկզբնական փուլին։ «Սա արհեստական ինտելեկտի առաջին օրերն են: Այն կանի այն, ինչ դուք կարծում եք, որ դժվար է, և այնուհետև ձախողելու է այն, ինչ դուք հեշտ եք համարում»,- ասել է նա:
Գեյթսը խոստովանել է, որ արհեստական ինտելեկտի օգտագործումը կարող է ունենալ որոշ մարտահրավերներ, թեև տեխնոլոգիան իսկապես առավելություններ է տալիս: «AI-ը կարծես հսկայական հնարավորություն է, բայց դրա հետ կապված կան մի քանի մարտահրավերներ»,- շեշտել է նա: