Կայացել է Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։

Մրցումների առաջին օրը հայ բռնցքամարտիկներն ազատ են, իսկ ապրիլի 19-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Սերբիայի մայրաքաղաք են մեկնել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը ( 60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ)։

Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի բռնցքամարտում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

870