Ֆանտաստիկ մրցաշրջան. մենք մտանք պատմության մեջ․ Մխիթարյան
![](https://www.araratnews.am/admin/images/1713852991.jpg)
Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել ուրախությունն «Ինտերի» հետ առաջին անգամ Սկուդետտոն նվաճելուց հետո:
«Ֆանտաստիկ մրցաշրջան էր: Մեզ հաջողվեց պատմություն կերտել՝ հաղթելով դերբիում։ Մենք գոհ ենք, որ կարողացանք չեմպիոնությունը նվաճել սկզբունքային մրցակցի հետ դիմակայությունում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։
«Ինտերը» Ինձագիի հետ առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2020/21 մրցաշրջանից ի վեր թիմն Ա Սերիայի ոսկե մեդալները չէր նվաճել:
Աղբյուր ArmSport.am
23 Ապրիլ, 2024 10:16
769