Ես նախորդ տարի մայիսի 9-ի միջոցառմանը մասնակցել եմ և չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ, չեմ էլ հիշում այդպիսի պրակտիկա, որ որևէ երկրի ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը: Այս մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, կարծում եմ, դրա հետ կապված խնդիրները ձեզ հայտնի են: Մենք ակնկալում ենք, որ այդ հեռարձակումները ՀՀ պետական կարգը հարգեն, անհավանական բան չենք ուզում, հատկապես, որ չեմ պատկերացնում, որ ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգերի, կառավարության, պետության մասին ու հնարավոր լինի, որ ՌԴ-ում շարունակի եթերը»,- ասաց նա խոսելով հաջորդ հարցի մասին:
Վարչապետը նշեց, որ, հաշվի առնելով բարեկամական հարաբերությունը, պատրաստ են 1-7 անգամ խնդրել, հետո 1-7 անգամ պահանջել, եթե պահանջը արհամարհվի, ուրիշ տարբերակ չի լինի և կանջատվեն այդ բոլոր հեռուստաընկերությունները ՀՀ-ում:
Մանրամասները տեսանյութում