Հարավային Կորեան նախատեսում է ստեղծել ցածր ծնելիության դեմ պայքարի նախարարություն։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը, հայտնում է NDTV-ն։

«Ես խորհրդարանին խնդրում եմ համագործակցություն՝ վերանայելու կառավարության կազմակերպությունը՝ ծնելիության ցածր մակարդակի դեմ պայքարի նախարարություն ստեղծելու համար»,-ասել է նա ժողովրդին ուղղված ուղիղ ուղերձում:

Հարավային Կորեայում ծնելիության մակարդակը նկատելիորեն նվազել է վերջին տարիներին, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունն արդեն մեծ գումարներ է ծախսել՝ փորձելով լուծել ժողովրդագրական դժվարությունները։

«Ծնելիության ցածր մակարդակը հաղթահարելու համար, որը կարելի է ազգային արտակարգ իրավիճակ համարել, մենք լիովին կմոբիլիզացնենք պետության բոլոր հնարավորությունները», -ասել է նախագահ Յուն Սեոկ Յոլը:

202