ԵՄ մի շարք երկրներ պնդում են Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ԵՄ-ում նրա քաղաքացիների համար կասեցնելառանց վիզայի ռեժիմը՝ ի պատասխան երկրի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման։

Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով քննարկումների մասին տեղյակ պաշտոնյաներին։

Ըստ նրանց՝ «Նիդեռլանդները, Չեխիան, Շվեդիան և Էստոնիան նախաձեռնությամբ են հանդես գալիս՝ հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը քննարկելու հակավրացական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը»։ Քննարկման համար առաջարկվող միջոցառումների թվում են Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում առանց վիզայի ռեժիմի վերացումը, նպատակաուղղված պատժամիջոցները և ԵՄ միջոցների սառեցումը։ Եվրոպական մայրաքաղաքներում «դիտարկվում են վրացական կառավարության վրա ճնշում գործադրելու տարբեր միջոցներ», նշում են պաշտոնյաները։

231