ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը անդրադարձել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին այն մասին, որ «Արևմուտքը հոկտեմբերին ցանկանում է կրկնել Վրաստանում Մայդանի սցենարը»: Նա այն անվանել է «Կրեմլյան ապատեղեկատվություն»։

«Այն, ինչ դուք տեսել եք Վրաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, վրաց ժողովրդի կամարտահայտությունն է և նրա անհամաձայնությունը այդ օրենքին, որն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ Կրեմլի աջակցությամբ: Սա կապ չունի ԱՄՆ-ի հետ, դա կապ ունի Վրաստանի ժողովրդի հետ, որն արտահայտում է իր սեփական տեսակետները»,- նշել է Միլլերը։

268