Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Collins անգլերենի բառարանը 2026 թվականի բառ է ճանաչել «մոգինգ»-ը (անգլ.՝ mogging)։ Այս մասին հայտնել են բառարանի կայքում։

««Մոգինգը» սահմանվում է որպես որևէ մեկին կամ որևէ բան գերազանցելը կամ ստվերելը, ինչը կարող է ենթադրել նրանց պակաս գրավիչ, ինքնավստահ կամ ցածր կարգավիճակ ունեցող ներկայացնելը», — նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ բառարանի՝ եզրույթն առաջացել է երիտասարդական ժարգոնի AMOG հապավումից՝ Alpha Male of the Group, այսինքն՝ «խմբի ալֆա արու»։ Այն արագ տարածվում է Z և ալֆա սերունդների շրջանում և օգտագործվում է կատակով կամ հեգնանքով այն ժամանակ, երբ մարդը հայտնվում է մեկ ուրիշի ստվերում։

70