Մալավիի փոխնախագահին տեղափոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից

Արևելյան Աֆրիկայում գտնվող Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը Լիլոնեգվեից օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից։ Այս մասին հաղորդում է BBC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հայտարարությանը։
Նշվում է, որ Մալավիի ինքնաթիռում ևս ինը մարդ կա:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաքի օդանավակայանից 09:17-ին և պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու օդանավակայանում ժամը 10:02-ին, բայց անհետացել է ռադարներից։ Դիսպետչերներին չի հաջողվել կապ հաստատել օդանավի անձնակազմի հետ։
Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
11 Հունիս, 2024 02:34
675