Բեն Աֆլեքն իր իրերը տեղափոխել է Ջենիֆեր Լոպեսի եւ իր ընդհանուր տնից

Բեն Աֆլեքն իր եւ Ջենիֆեր Լոպեսի ընդհանուր տնից դուրս է բերել իր իրերը, հայտնում է PEOPLE-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Բենն ու Ջեյ Լոն ապրում են առանձին: Իսկ այժմ դերասանը տեղափոխել է իր իրերը Բեւերլի Հիլզում գտնվող իրենց առանձնատնից, մինչդեռ Լոպեսը հանգիստն է վայելում Եվրոպայում:
«Բենը շարունակում է տուն վարձել Բրենթվուդում։ Նա այնտեղ է մոտ երկու ամիս»,-ասել է մեկ այլ աղբյուր,-«Նա կարծես լավ է: Նա ամեն օր իր աշխատասենյակում է եւ կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Բենը նաեւ ժամանակ է անցկացնում երեխաների հետ»:
Աֆլեքն ու Լոպեսն ամուսնացել են 2022 թվականի հուլիսին, իսկ այս ամսվա սկզբին վաճառեցին այն առանձնատունը, որտեղ միասին ապրում էին 2023 թվականի հունիսից:
30 Հունիս, 2024 14:26
573
Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում․ Բենուա Պայանը՝ Վահագն Խաչատուրյանին․ տեսանյութ
05 Մայիս, 2025 20:17
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
23 Ապրիլ, 2025 16:12
Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սոֆիանոպուլոսը քննարկել են ՀՀ-Հունաստան խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
22 Ապրիլ, 2025 11:31