
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դատախազությունը հայտնեց, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը:
Վտահ եմ, որ, չնայած այն փաստին, որ Աջապահյանը ռազմական հեղաշրջում կատարելու կոչը արել է հրապարակայնորեն և ուղիղ, երեք նախկին կեղծ նախագահների թիմերը, կեղծ կաթողիկոսը, կեղծ լրագրողներն ու տարատեսակ իրական ազդեցության գործակալներն ասելու են, որ գործ ունենք իշխանական բռնաճնշումների ու դիկտատուրայի հետ: Եթե սրանք բոլորը կարողանում են դեմքի լուրջ արտահայտությամբ պաշտպանել մարդ գյուլլելն ու ավտոբուս վառելը, սա ի՞նչ է, որ չպաշտպանեն:
Կտրիճ Ներսիսյանն իր ենթակաների միջոցով շարունակում է խայտառակել բոլորիս: Նա պիտի հեռանա: