
Չինաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մի շարք ռազմարդյունաբերական ընկերությունների և նրանց ղեկավարների դեմ՝ Թայվան կղզու վարչակազմին զենք մատակարարելու պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Միացյալ Նահանգները վերջերս կրկին հայտարարեց Չինաստանի Թայվանի տարածաշրջանին զենք վաճառելու մասին, ինչը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեն։ Սա լուրջ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և էական վնաս է հասցնում ինքնիշխանությանն ու տարածքին»,- ասված է հաղորդագրությունում։
Միջոցառումները կձեռնարկվեն Anduril Corporation-ի, Maritime Tactical Systems Corporation-ի, Pacific Rim Defense Corporation-ի, AEVEX Aerospace Corporation-ի, LKD Aerospace Corporation-ի և Summit Technology Corporation-ի դեմ: Չինաստանում նրանց ակտիվներն ու ունեցվածքը կսառեցվեն։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են այդ ձեռնարկությունների 11 ղեկավարներ։ Նրանց արգելվելու է մուտք գործել Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգ և Մակաո։