Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:
Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ Ավանեսյանը պատրաստվում է փոխել իր սպորտային քաղաքացիությունը։
Նշենք, որ նրա օգտահաշվում այժմ հայկական դրոշն է երևում։
Էլինա Ավանեսյանը ծնվել է 2002 թվականին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը 2024 թվականի փետրվարին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան:
Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշել է 2022 թվականին։ 2023–ի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում: