
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կարող է փոխարինել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը:
Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է РИА Новости-ն։ Հենց նրան Միացյալ Նահանգները համարում է պետության ղեկավարի պաշտոնի համար հարմար թեկնածու։
Նրանք հավելել են, որ ամերիկացիները նրա «ուժեղ կողմը» համարում են սերտ կապերը ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ։ Բացի այդ, նա կապեր է պահպանում եվրոպական երկրների ղեկավարների հետ։
«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու»,- ասվում է հետախուզության բյուրոյի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան վարչակազմը փոխկապակցված ՀԿ-ներին հանձնարարել է մշակել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի՝ Ուկրաինայում իշխանության գալու սցենարը: