Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարցնում եք, թե որն է մոտիվը հեղաշրջումներ պլանավորելու: Մարդը պաշտպանական շրջան կառուցելու փոխարեն Սևանում տուն է սարքել՝ խրամատները հագեցնելով կանսեռվի բանկեքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին:

«Ըստ գլխավոր դատախազի, որն այս պահին ԱԺ-ում միջնորդություն է ներկայացնում պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, Օհանյանը ՊՆ կապիտալ շինարարության պատասխանատուների միջոցով ատկատի հաշվին Սևանում տուն է սարքել զավթված հողակտորի վրա: Դա արել է Ապրիլյան պատերազմին նախորդող տարիներին:

Ահա թե ինչու են ոմանք հեղաշրջման միջոցով ուզում կանխել այս ու այլ հանցագործությունների բացահայտումը»,- գրել է նա:

275