Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այո, Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի Սահմանդրության մասին, բայց մենք էլ ասել ենք, ոչ մեկ անգամ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, և Ադրբեջանը որևէ իրավունք չունի խառնվելու ներքաղաքական կյանքին: Եթե Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, այն սկսվել է դեռևս ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության ընթացքում և հետևաբար համեմատությունը, որ Ալիևը ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, դա պատվիրված և կեղծ նարատիվ է, իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


«Մենք Սահմանդրական փոփոխությունների մասին սկսել ենք խոսել 2018 թվականից և շարունակում ենք դրա մասին խոսել: Միչև այս իրադարձությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ  են ստեղծվել, աշխատանքային խմբեր, հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են: Մեր Սահմանադրությունը այս պահին ընդհանրապես կապ չունի այս գործընթացի հետ, մենք ուրիշ կետից ենք սկսել քննարկել Սահմանադրությունը»:

 

 

 

492