Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը:

133