Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռեփեր Թուփաք Շաքուրի ընտանիքը հայտնի փաստաբանի է վարձել՝ պարզելու, թե արդյոք ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին (Շոն Քոմբս) առնչություն ունի 1996 թվականին նրա սպանությանը, թե ոչ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, երկար ժամանակ խոսվում էր, որ Փի Դիդին առնչություն ունի սպանությանը, բայց նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել:

Հաշվի առնելով այժմ Փի Դիդիի դեմ ներկայացված քրեական մեղադրանքները, ներառյալ սեռական թրաֆիքինգի և ռեկետի վերաբերյալ, Թուփաքի ընտանիքը ցանկանում է, որ գործը վերանայվի:Նրանք հուսով են, որ մասնավոր վարձված փաստաբան Ալեքս Սփիրոն կարող է գտնել այն կապը, ինչը ժամանակին չի հաջողվել դատախազներին ու Լոս Անջելեսի ոստիկանության քննիչներին:

Այժմ Սփիրոն պետք է ուսումնասիրի 1990-ականներին Թուփաքի և Դիդիի միջև եղած պայքարը, որը ծավալվում էր հիփ հոփ մշակույթում հայտնի Արևելյան ափ-Արևմտյան ափ ռեփ մրցակցության շրջանակում: Արևելյան ափի ներկայացուցիչ էր Փի Դիդին: Մինչդեռ Թուփաքն Արևմտյան ափի ներկայացուցիչ էր: Վերջինս սպանվել է 1996թ. սեպտեմբերին՝ Լաս Վեգասում հրաձգության ժամանակ: Այն ժամանակ շատերը կատարվածի համար մեղադրել են Արևելյան ափի ռեփ կոնտինգենտին, այդ թվում՝ Փի Դիդին:

766