Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 թ.) և Isuzu մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1992 թ.). Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ բեռնատարը կողաշրջվել է:
Բեռնատարի վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարներն Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2017 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը: