Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհի հատվածում վերացվել է ձնահյուսերի վտանգի ռեժիմը և վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն որոշ հատվածներում հատուկ ռեժիմը պահպանվում է։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Ավտոմոբիլային ճանապարհների գերատեսչության հաղորդագրությունը:
Մասնավորապես, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։
«Ձնահյուսերի վտանգի, ձյան ինտենսիվ տեղումների և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում նախկինի նման պահպանվում է երթևեկության հատուկ ռեժիմը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
20 Փետրվար, 2025 14:27
464
Վերին Արտաշատի մշակույթի տունն է, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային հերթական համերգն անցկացրեց․ ԿԳՄՍ նախարար․ լուսանկարներ
24 Հուլիս, 2025 23:21
Տասնյակ ուկրաինացիներ մնացել են Վերին Լարսի անցակետում
22 Հուլիս, 2025 17:33
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Վերին Արտաշատում
15 Հուլիս, 2025 17:20
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
18 Հուլիս, 2025 10:30
Լարսը բաց է
15 Հունիս, 2025 09:54
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
09 Հունիս, 2025 10:50
Մանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին գազալցակայանի պայթյունից
13 Հունիս, 2025 19:58