Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մետրոյի շաբաթը թվերով՝
 Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
 Շաբաթվա ուղևորահոսք․
Հուլիսի 21-ից հուլիսի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 163 ուղևոր։
 Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
 764՝ երեք վագոնանի,
 1132՝ երկու վագոնանի,
 1024՝ մեկ վագոնանի։
 Կատարողականը՝ 100 %
 Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։
 Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։

Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.
Տրանսպորտային քարտ,
Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
Բջջային հավելված:
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
 Telcell սպասարկման կետերից
 Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
 Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
 

134