Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանք դա կապում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու և ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ցանկության հետ։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պատժամիջոցները կարող են միանագմից չթուլանալ։ Ավելին, պարզ չէ, թե դրա դիմաց ինչ կարող է պահանջել Վաշինգտոնը։

Պետքարտուղարությունը և ֆինանսների նախարարությունը կպատրաստեն սահմանափակումների ցանկ, որոնք կարող են մեղմացվել, որպեսզի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները մոտ օրերս դա քննարկեն իրենց ռուս գործընկերների հետ՝ դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունների բարելավմանն ուղղված ավելի լայն երկկողմ բանակցությունների շրջանակում: 

232