«Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» կայքէջը կեղծ է. քաղաքապետարան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համացանցում «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ է տարածվել, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։
«Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։
Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
05 Մարտ, 2025 11:56
414
Կառուցապատման թույլտվություններ տրամադրելու վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
30 Հունիս, 2025 15:05
Ապրիլի 23-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
22 Ապրիլ, 2025 10:17
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել
05 Մարտ, 2025 13:27